top of page
Search

Ի՞նչ է գրագողությունը (պլագիատ)։

Պատասխանատվություն կրելով մեր գործընկերների, թիմակիցների եւ հետեւորդների հանդեպ՝ որոշեցինք անդրադարձ կատարել գրագողության (plagiarism) թեմային, որը բուռն քննարկվեց «Գարուն է Գալու» գովազդային արշավի վիզուալների պատճառով։

Ըստ տարբեր սահմանումների՝ գրագողությունը այլ մարդու ստեղծածը գիտակցված կերպով վերցնելն է ու կիրառելն է որպես սեփական աշխատանք։ Եթե խորը ուսումնասիրեք գրագողությունը, կտեսնեք, որ կան տասնյակ տեսակի գրագողության սահմանումներ։ Տարբեր ստեղծագործություններ՝ լինի դա գովազդ, լուսանկար, երաժշտություն, թե ֆիլմ, պետք է վերլուծվի ըստ այդ ֆորմատի՝ գրագողացման իրավական եւ տրամաբանական կոնտեքստներում։ Հետեւաբար, գրագողությունից խոսելու համար նախ եւ առաջ պետք է հստակեցնենք, թե ինչն է գրագողացվել եւ թե ինչ հարթության մեջ ենք վերլուծում գրագողացված աշխատանքը։


Հնարավորինս դիպուկ լինելու համար՝ մենք կկատարենք երկու վերլուծություն ՝ մեկը կվերաբերի գովազդի գրագողությանը, իսկ մյուսը, շանս տալով մեղադրողներին, կվերլուծի լուսանկարի գրագողության թեման։


Գովազդային արշավը իր տեսակով ինտեգրված գովազդային արշավ է, որը կիրառում է թվայինի դեպքում ՝single image creative, իսկ OOH-ի դեպքում՝ Poster Ad-եր։ Այս դեպքում «կրեատիվ»-ը համարվում է վիզուալը եւ այն Ad Copy-ն, որը օգտագործված է վիզուալի վրա։ Եթե վերլուծել եք գովազդը եւ հասկացել եք վիզուալ + Ad Copy-ից բխող քառամեսիջ գաղափարը ինչպես նաեւ վերլուծել եք օգտագործվող գույները, հագուստի տեսակը, կրիչների ընտրությունը եւ ընդհանուր գովազդի իրականացումը եւ այդ ամբողջից հետո կարծում եք, որ մեր գովազդը գրագողության օրինակ է, ապա ուղարկեք մեզ այն գովազդային արշավի հղումը, որն ունի նույն տրամաբանությունը, նույն ոլորտում է կատարվել, նույն խնդիրն է ունեցել, եւ նույն քոփիի մեսիջներն ունի։



Հիմա մեկ քայլ ետ գնանք, այստեղ շատերը կասեն, որ հարցը գովազդը կամ կիրառման եղանակները չեն, այլ այն, որ հնարավոր 7 տարբեր վիզուալներից մեկը գրագողացված է նմանատիպ վիզուալից։ Շատ լավ, հիմա անդրադառնանք նաեւ լուսանկարից մեկի գրագողության թեմային։


Կոնտեքստ տալու համար Ձեզ կներկայացնենք այն հիմնական խնդիրը, որը դրվել էր մեր թիմի առջեւ եւ որի շուրջ 4 ամիս «ման էինք գալիս գրագողանալու վիզուալ»։ HealthyBox-ի ղեկավարության կողմից ներկայացված խնդիրը, որի մասին կարող եք ավելի մանրամասն իմանալ մեր վլոգերի եւ շուտով հրապարկվող case study-ում, բաժանվում էր երկու հիմնական ուղղությունների ՝


1. «Չնայած, որ 8 տարի շարունակ Healthy Box-ը աշխատել է այս ոլորտում եւ եղել է առաջինը Հայաստանում, որ նման ծառայություն մատուցի, brand awareness score-ը ցածր է։ Ընկերությունը ցանկացել է, որ իրենց ճանաչեն եւ մարդիկ խոսեն իրենց մասին։ Քանի, որ մարդը ինքնուրույն գալիս է համարձակ որոշման, որ սննդակարգով փորձի բալանսավորել քաշը, ընկերությունը ցանկանում էր այդ նույն համարձակությունը թույլ տալ իրենց ՝ որպես առողջ սննդի բրենդ»։


2. «Healthy Box-ի սննդաբանները նկատում են հստակ տրամաբանություն, որ Հայաստանում ձմռան ամիսներին մարդկանց միջին քաշը ավելանում։ Ղեկավարոթյունը ցանկանում էր այս փաստին անդրադառնալ եւ մարդկանց հիշեցնել, որ ավելացված քաշը նվազեցնելու ժամանակն է»։


Առաջին խնդրից ակնհայտ է, որ HealthyBox-ի առաջին լայնամասշտաբ գովազդային արշավն է եւ հարկավոր էր այնպիսի միտք իրագործել, որը կլիներ համարձակ։ Իսկ երկրորդ խնդրի շուրջ մտածելիս ամբողջ կրեատիվ պրոցեսը հենվում էր այն մտքի վրա, որ պետք է ցույց տալ ավելացված քաշ եւ դրդել, որ դրանից թիրախը ցանկանա ազատվել։


Վիզուալի մասին առաջին առարկայական միտքը, որին քննարկումների արդյունքում հավանություն տվեցինք եւ որը զարգացրինք ոգեշնչված էր Nicca Chemical-ի համար Dentsu West Japan-ի կողմից պատրաստված վիզուալններից (https://www.dandad.org/awards/professional/2020/233103/hair-calligraphy-and-painting/)։ Այստեղից եկավ գաղափարը, որ ցանկանում ենք կատարել close-up, minimal-photoshop լուսանկարահանում որտեղ կպատկերեինք այն, ինչը առաջին հայացքից հասկանալի չէ, բայց երկրորդ հայացքից կդառնար հասկանալի։


Այս բեկումնային կետից հետո քննարկումների ամբողջ ընթացքը գնաց դեպի ռակուրսների խոսակցություն՝ ինչ մարմնի հատվածներ կարելի է close-up նկարել, որից հետո հավաքվեց մուդբորդ, որտեղ ներկայացված են կնոջ մեջք, տաբատի հատվածը, տղամարդու վերնաշապիկը եւ այլն։ Այստեղ նաեւ արդեն քննարկվում էր թե ինչ մեսիջ ենք տալու վիզուալներին եւ այլ որոշումներ, որոնք պետք է կայացվեին։ Ինչևէ սահմանափակվենք այսքանով ինչ վերաբերում է կրեատիվ լուծման ծննդին, իսկ մնացածի մասին առիթներ կունենանք խոսելու։ Այսքանը ասում ենք կոնտեքստի համար եւ ներկայացնելու համար թե ինչպես է կրեատիվի գաղափարը «գողացվել» եւ մեզ մոտ առաջացել։


Այստեղ իհարկե կա մի այլ շատ կարեւոր թեմա, որ եթե գիտակցված չես գալիս ինչ-որ լուծման, որը մտածվել է այլ կոնտեքստում՝որպես այլ խնդրի լուծում, այլ մարդու կողմից, ապա սա ի՞նչ է համարվում, բայց մենք գովազդի մասնագետ ենք եւ այդ հարցը կթողնենք կամ իրավաբաններին կամ փիլիսոփաներին, կամ էլ այն մարդկանց ովքեր իրենց կոմպետենտ են համարում այդ հարցին պատասխանել։ Վստահ ենք այդպիսի շատ մարդիկ կգտնվեն։


Հարգելիներ, ամբողջ միտքն այն է, որ ինքնուրույն եկել ենք լուծման, որը համապատասխան էր մեր խնդրին եւ բնականաբար ուրիշից ոչինչ չի գողացվել։ Այս ամենը, ով մեզ լավ է ճանաչում արդեն գիտի եւ չի մտածում, որ կարող ենք ինչ որ բան գրագողանալ, եւ բնականաբար ով էլ մեզ չգիտի կամ սխալ արշինով է չափում, միեւնույնն է չի էլ մտափոխվելու։ Այս բլոգը, ինչպես ամենասկզբում է գրված, համոզելու կամ չհամոզելու համար չէ, այն գրվել է, որ մենք մեր, մեր թիմակիցների, մեր գործընկերների եւ մեր բարին ցանկացողների առջեւ լինենք բաց ու արդար։

246 views0 comments

Recent Posts

See All

The Importance of Photography to Any Business

We recently partnered with a client that needed a visual boost to their revamped website. They wanted a creative, clean, and concise way to communicate who they were as a brand and what they could off

bottom of page