top of page
Search

Reezalt-ի արդյունքները



Ինչո՞ւ է Reezalt-ն այսքան արագ աճում

Նկատած կլինեք, որ Երևանի սրճարանները հատկապես ցերեկային ժամերին լի են համակարգիչների դիմաց նստած երիտասարդներով: Այդ երիտասարդների թվում էին նաև Ալլենն ու Սիրարփին, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտական ուղին փնտրելուց հետո վերջապես գտել էին նախընտրած ոլորտը՝ սոցիալական մեդիա մարքեթինգը (ի դեպ, կարևոր հիշել՝ էս-էմ-էմ, ոչ թե սի-էմ-էմ)։ Մի շարք հայտնի կազմակերպություններում փորձ ձեռք բերելուց հետո մի օր ուղղակի սեփական կազմակերպությունը հիմնեցին: Կոչեցին այն Reezalt Creative Labs, իսկ Երևանը դարձրեցին իրենց գրասենյակը` բաց երկնքի տակ:

Reezalt-ը ծնվել է համարձակ որոշումների, սեփական անձին նետված ձեռնոցների և հայաստանյան գործարարական էթիկայում փոփոխություններ մտցնելու մեծ ցանկության շնորհիվ:

Ֆորմալ առումով Reezalt-ը կրեատիվ կազմակերպություն է, բայց իրականում գործունեությունը շատ ավելի խորքային է՝ հիմնված գաղափարների հաղորդակցության վրա։ Համատեքստը, ձևաչափը և ռազմավարությունը երկրորդական են, թիմն իր հիմնական աշխատանքն է համարում ճիշտ լսարանին հնարավորինս արդյունավետ ձևով գաղափարների փոխանցումը։ 2018-ից ի վեր 100-ից ավելի հայկական եւ արտասահմանյան ընկերություններ Reezalt-ին են վստահում իրենց թվային մարքեթինգի և բրենդիգի կազմակերպումը։ Թիմում հպարտությամբ են նշում, որ Reezalt-ը հայկական շուկայում ամենաարագ աճն ունեցող կրեատիվ կազմակերպությունն է։ Ի դեպ, աճի մասին՝ վերջերս Reezalt-ը սկսել է նաև բրենդինգի ծառայություն առաջարկել և արդեն հասցրել է իրականացնել հաջողված պրոյեկտներ։ Reezalt-ի թիմն արդեն հասցրել է բրենդինգ տրամադրել առաջին հայկական նշի կաթի՝ ՆԱԹ-ի համար, հաջողվել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ EIF-ի վիզուալ համակարգի ստեղծումն ու ռեբրենդինգը։


Ինչո՞վ է տարբերվել և տարբերվում Reezalt-ի մոտեցումը

Այս ընկերությունը հիմքը դնում է արդյունավետության վրա՝ մտքում հստակ ունենալով գործընկերների և իր սեփական ակնկալիքների վերջնական պատկերը։ Չեն ցանկանում ուղղակի թվեր ներկայացնել իրենց հետ աշխատող ընկերություններին, այլ լուծումներ են առաջարկում արդյունքները բարելավելու համար և օգնում են տեսնել այդ արդյունքներից բխող հնարավորությունները բիզնեսի զարգացման հարցում ևս։ Գործընկերներին լավագույն արդյունքներին հասցնելու այս նպատակից էլ ծնվել է ընկերության անվանումը՝ Reezalt Creative Labs (Reezalt-Result բառախաղ, անգլ․ արդյունք բառից):


Ի՞նչն է միավորում Reezalt թիմի անդամներին

Նախևառաջ՝ ի սկզբանե ձևավորված կորպորատիվ արժեքները։ Գործունեության հենց առաջին օրերից, երբ թիմում կար ընդամենը երեք անդամ, այդ արժեքներն արդեն իսկ սահմանում էին Reezalt-ի աշխատելաոճը, իսկ այսօր միավորում են 10-ից ավելի թիմակիցների։ Թիմի հետ մի քանի րոպե շփվելուց հետո կարելի է հասկանալ, թե ինչպիսի բաց, ընտանեկան, ուրախ և անկաշկանդ միջավայր է տիրում այնտեղ։ Իսկ աշխատանքում միանգամից աչքի են ընկնում կրեատիվությունը, վերլուծական մտածողությունը, պահանջկոտությունը և նախաձեռնողականությունը։ Այստեղ բոլորն ազատ են արտահայտել իրենց կարծիքը, առաջարկներ անել և քննարկել ցանկացած մանրուք։ Reezalt-ի թիմի յուրաքանչյուր անդամ մյուսի գլխավոր քննադատն է, խորհրդատուն և քաջալերողը:

Reezalt-ի հիմնադիրները պնդում են՝ «մեր մարդիկ» պարտավոր չեն իրենց բնագավառում ցանկացած մանրուքի տիրապետել, փոխարենը նրանք պետք է առանձնանան իրենց մարդկային արժեքներով։ Նրանք վստահ են՝ գործնական հմտությունները կարելի է զարգացնել՝ հատկապես այնպիսի ազատ միջավայրում, ինչպիսին իրենք են տրամադրում, այնպես որ իրենց պոտենցիալ թիմակիցներին ընտրելիս կենտրոնանում են հատկապես համագործակցելու և աջակցելու կարողությունների վրա։


Ինչպե՞ս են փոքր քայլերը բերելու մեծ նպատակների

Ընդամենը 1 տարի աշխատելուց հետո Reezalt-ին հաջողվեց մրցանակ ստանալ Yerevan Outdoor Advertising Festival-ին «Dargett»-ի գովազդային արշավի համար, ինչը, խոստովանում են, հաճելի անակնկալ էր իրենց համար։ Միևնույն ժամանակ՝ 2018-ին թիմի անդամները պատկերացում անգամ չունեին, որ շուտով Reezalt-ը դառնալու է այսքան պահանջված ընկերություն և այսպիսի արագընթաց աճ է գրանցելու։ Ահա, թե ինչու է ողջ թիմը շնորհակալություն հայտնում իրենց բոլոր գործընկերներին, ինչպես նաև նախկին և ներկա թիմակիցներին, որոնցից յուրաքանչյուրը հավատացել է, որ Reezalt-ն ավելին է, քան հերթական կրեատիվ կազմակերպություն։

Այս գաղափարը մտապահելով, վերջերս Reezalt-ը սկսեց իր համագործակցությունը ԵՐԵՎԱՆ ամսագրի հետ։ Արդյունքը եղավ հենց այս համարի շապիկը։ Երկար բրեյնսթորմինգների արդյունքում շապիկի գաղափարը պատրաստ էր։ «Ո՞վ է ավելի լավ պատկերացնում հայկական դասական երաժշտությունը, եթե ոչ հենց ինքը՝ Երևանը»։ Այս միտքը զարգացնելով՝ Reezalt-ի թիմակիցները վերցրին թուղթ, գրիչ և երևանցիներին խնդրեցին նկարել դասական երաժշտության հետ նույնացվող պատկերներ։ Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր պատկերներ հավաքագրելուց և դիզայնի տարբերակներ փորձելուց հետո, Reezalt-ը հասավ իր նպատակին։ Հետաքրքի՞ր է երևանցիների գլուխգործոցը։ Թերթի՛ր ամսագրի շապիկի էջն ու ծանոթացիր դասական երաժշտության հետ, իսկ վերջում չմոռանաս կենտրոնում պատկերել քո՛ դասական երաժշտությունը։ Միացի՛ր Երևանին ու ԵՐԵՎԱՆին։


130 views0 comments

Recent Posts

See All

The Importance of Photography to Any Business

We recently partnered with a client that needed a visual boost to their revamped website. They wanted a creative, clean, and concise way to communicate who they were as a brand and what they could off

bottom of page